«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արվեստագետների փոխանակման ծրագիր

Արվեստագետների փոխանակման ծրագիր
04.06.2020 | 13:56

2016թ․-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Atelier Mondial), գերմանական Ֆրայբուրգի Քաղաքապետարանի միջև մեկնարկեց «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիրը»։ Հայ արվեստագետ Սոնա Անդրեասյանը նշված նախաձեռնության արդեն իսկ իններորդ և հայ հինգերորդ մասնակիցն է։ 2020-ի հունվարի 11-ից նա արդեն վեց ամիս է ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում՝ ինչպես իր առանձին, այնպես էլ «KünstlerWerkstatt L6» գեղարվեստական տպագրության արվեստանոցներում աշխատելու հնարավորությամբ:

Այդ ամիսների ընթացքում հայ արվեստագետի ստեղծած աշխատանքները մայիսի 23-ից հունիսի 20-ը անհատական «Մինչդեռ, միջև» ցուցահանդեսով ներկայացված են Ֆրայբուրգի «T66 Kulturwerk» ցուցասրահում (Հարավային Բադեն երկրամասի նկարիչների միություն)։
«Մինչդեռ, միջև» ցուցահանդեսի շրջանակում Սոնա Անդրեասյանի հեղինակային տեխնիկայով կատարած 13 աշխատանքների հետ միևնույն ժամանակ, հանդիսատեսը կարող է դիտել Սոնա Անդրեասյանի՝ «Մինչդեռ, միջև» վերնագրով տեսանյութը, որը հայ արվեստագետը պատրաստել է համաճարակի հետ կապված իրավիճակից ելնելով՝ վերաձևակերպելով ցուցահանդեսի ձևաչափը։

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ